Վլադիմիր Ժիրինովսկի. Հայոց ցեղասպանությունն մարդկության պատմության ամենասարսափելի ու նենգ ոճրագործությունն է![]() 26 ապրիլի 2010 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մոսկվայի “Կրասնոպրեսնենսկայա զաստավա” հրապարակում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանությունն ոճրագործություն է մարդկության դեմ” խորագրով հանրահավաքը: Նրա կազմակերպիչներն են “Ռուս-հայկական համագործակցությունը” և “Ռուսաստանի հայերի միությունը”: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին Թուրքիայից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքին մասնկցել է շուրջ 3000 մարդ: Մասնակիցների հետ իրենց համերաշխությունն էին եկել հայտնելու ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, պատգամավորներ Մաքսիմ Միշչենկոն (“Միասնական Ռուսաստսան”), Կիռա Լուկյանովան (“Արդար Ռուսաստան), ազգային համայնքների, երիտասարդական շարժումների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հանրահավաքը սկսվեց լռութայն րոպեով: Միջոցառումը բացեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա կոչ է արել բոլոր ներկաներին համախմբել ջանքերը` հասնելու համար պատմական արդարության: “Դա ոչ միայն հայերի խնդիրն է: Դա համամարդկային խնդիր է: Ցեղասպանության ճանաչումը հարկավոր է միայն նրա համար, որ նման ողբերգություն այլևս երբեք չկրկնվի”: “Ռուս-հայկական համագործակցության” նախագահ Յուրի Նավոյանն իր ելությում ընդգծել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև իրապես անկեղծ ու բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հայ ժողովրդի իրավունքների վերականգնումից հետո: Նա նշեց միասնականության անհրաժեշտությունը. “Միայն հանդես գալով որպես միասնական մարմին, Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը կկարողանան դառնալ կազմակերպված ուժ և դրսևորել իր մեծ ներուժը և ցույց տալ, որ հայությունը թույլ չի տա ոտնահարել իր արդար իրավունքները”: “XX դարի ժանտախտ, որ հարկավոր է արմատախիլ անել” անվանեց ցեղասպանությունը “Արդար Ռուսաստան: խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Կիրա Լուկյանովան: “Այս օրն անհնար է մոռանալ: Եվ ռուս ժողովուրդը սգում է ձեր հետ միասին այդ սարսափելի ողբերգության զոհերի համար”: “Եթե Եվրոպան ճանաչել է Հոլոքոսթը, ապա Թուրքիան նույնը պետք է անի հայ ժողովրդի հանդեպ”,-ասել է “Ռուսաստանի երիտասարդ սոցիալիստների” առաջնորդ Դմիտրի Գուդկովը: “Հայոց ցեղասպանությունն մարդկության պատմության ամենասարսափելի ու նենգ ոճրագործությունն է”,-ասաց Վլադիմիր Ժիրինովսկին: “Ես կցանկանայի, որ այդ սարսափելի ողբերգության 100-ամյակին հայերի ձայնը հնչի ողջ աշխարհով մեկ և բոլոր խորհրդարանները ճանաչեն Ցեղասպանության փաստը”: “Միասնական Ռուսաստանից” Պետդումայի պատգամավոր, “Երիտասարդ Ռուսաստան” շարժման առաջնորդ Մաքսիմ Միշչենկոն կատարվածն անվանեց “խորը պատմական անարդարություն” և ընդգծեց, որ իր համար Հայաստանն ու Արարատը անբաժանելի հասկացություններ են: Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի խորհրդի ներկայացուցիչ, “Արարատ” ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը հայտարարեց, որ հարկավոր է նպատակաուղղված, մտածված աշխատանք տանել` իրազեկելու համար թուրք հանրությանը իրենց արյունալի պատմության էջերի մասին: Հիշեցնելով, որ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարությունը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և դիտարկում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակի օր, նա առաջարկեց, որ ՌԴ նախագահն ամեն տարի ուղերձով դիմի իր հայ քաղաքացիներին: “Դա միայն կբարձրացնի ՌԴ բարոյական հեղինակությունը համաշխարհային հանրության աչքերում”: Իր եզրափակիչ խոսքում հանրահավաքը վարող գենարալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարեց.”Մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը և միևնույն ժամանակ դիմում ենք այն պետությունների ղեկավարներին, որոնք մինչ օրս չեն արել դա` դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի”: Հանրահավաքում ծածանվում էին Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ-ի, այն կուսակցությունների ու կազմակերպությունների դրոշները, որոնք մասնակցեցին հանրահավաքին: Բարձրացվել էին նաև այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքը տևել է մոտ 1,5 ժամ, PanARMENIAN.Net ին են հայտնել “Ռուս-հայկական համագործակցությունից”: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |