Հայաստանի առաջնության “Բանանց”- “Փյունիկ” կենտրոնական խաղը ոչ ոքի է ավարտվել26 ապրիլի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն լիգայի 5-րդ փուլի հանդիպումները: Փուլի կենտրոնական խաղը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում. “Բանանցն” ընդունել է “Փյունիկին”: Խաղն ընթացել է հետաքրքիր պայքարում, և առաջինը խաղի հաշիվը բացել են “Փյունիկի” ֆուտբոլիստները, 40-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզզելին: Միայն երկրորդ խաղակեսի լրացուցիչ րոպեին Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ “Բանանցը” կարողացել է հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Այդ փուլի մնացած խաղերում “Միկան” հաղթել է “Գանձասարին” 2:0 հաշվով, “Ւմպուլսը” “Շիրակին”` 2:1 հաշվով, “Ուլիսը” “Կիլիկիային”` 2:0 հաշվով: 5-րդ փուլից հետո փոխվել է առաջատարը, այժմ մրցաշարային աղյուսակը 12 միավորներով գլխավորում է “Միկան”, “Փյունիկն” ունի 11 միավոր, “Ուլիսը”` 10: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |