Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Հաագայի Միջազգային դատարանում26 ապրիլի 2010 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայկական ազգային -մշակութային ինքնավարության խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Տեր-Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների խորհրդաններին ու նրանց ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և կոչ է արել արտասահմանյան երկրների ղեկավարներին ճանաչել մարդկության դեմ գործած հրեշավոր հանցագործությունը: Այս ուղերձը “Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնք” Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած ցույցի ժամանակ առաջարկվել է Ռոստովի մարզի 300 հազարանոց հայ համայնքի անունից: Տեր-Սարգսյանը նաև կոչ է արել պետությունների խորհրդարաններին ու դրանց ղեկավարներներին, դատական ատյաններին, միջազգային, իրավապաշտպան և այլ հասարակական կազմակերպություններին նախաձեռնել Հաագայի Միջազգային դատարանում Օսմանյան կասյրությունում 1915-1953թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քննարկման հարցը: Հաագայի Միջազգային դատարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու հնարավորությունը, ինչպես նաև դատական կարգով այդ հանցագործության ճանաչման հեռանկարները ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի և ՀՀ արդարադատությւան նախարար Գևորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ դիտարկել են Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս-Մորենո-Օկամպոն և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար Յանեշ Լենարիչը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ միջազգային ֆորումի ժամանակ: Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է և համաձայն 1948թ. ՄԱԿ “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիայի և 1968թ. “Ռազմական հանցագործությունների և մարդկության հանդեպ հանցագործությունների վերաբերյալ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիաների, այն վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |