2010-ը ծանր տարի կլինի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար26 ապրիլի 2010 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տարում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից, և ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր և խոցելի խմբերին, նշել է Համաշխարհային բանկն ապրիլի 23-ին Բանկի և ԱՄՀ-ի` գարնանային հանդիպումների շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ: “Գլոբալ տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներով երկրները, և հավանաբար, տնտեսական աճն այստեղ դանդաղ է ընթանալու”,- ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն: Նրա խոսքերով, 2010-ը ծանր տարի կլինի տարածաշրջանի համար, իսկ տնտեսական աճը նախատեսվում է 3 տոկոսի մակարդակով, 2011-2013թթ. հեռանկարները մխիթարական չեն, քանի որ աճելու է գործազրկությունը: Համաձայն աղբյուրի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել տարածաշրջանում աղքատության կրճատման վրա: 2009-ին աղքատների թիվն ավելացել է 13 մլն-ով` 15մլն-ով նվազելու փոխարեն, ինչպես սպասվում էր ճգնաժամից առաջ, հատկապես առավել շատ են տուժել Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Մոլդովան: Արդյունքում 40 մլն մարդ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում ապրում է օրական 2.5 դոլարից քիչ գումարով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |