Հայոց ցեղասպանության hուշահամալիրի անմար կրակի մոտ դրված ծաղիկները երկրորդ կյանք կստանան![]() 26 ապրիլի 2010 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը խորհրդանշական միջոցառմամբ կամփոփի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. Արևորդի էկո-ակումբների սաների, կամավորների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները նախ ծաղկից խնամքով կառանձնացվեն` հետագայում Ցեղասպանության հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթերը հատուկ պայմաններում կչորացվեն` հետագայում դառնալով վերամշակված թուղթ, որը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագրերի ու հուշաթերթիկների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |