Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` ներառյալ իրադրության զարգացումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ և իրադրությունը Բոսնիայում և Հերցեգովինայում: Քննարկվել են նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---