ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ութ բուհերի միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր26 ապրիլի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - 26-ը ապրիլին ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ութ հաստատությունների միջև` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: PanARMENIAN.Net –ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Այդ բուհերն են` Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը, “Եվրասիա» միջազգային համալսարանը, Երևանի “Գլաձոր» համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, “Անանիա Շիրակացի” համալսարանը, ՏնտեսաԳիտության և կառավարման համալսարանը և Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանը: “Հայաստանի բուհերում երեք տարուց ավել դասավանդելու շնորհիվ ես ավելի լավ եմ սկսել հասկանալ մեր երիտասարդ սերնդին: Մեր երիտասարդները պատրաստակամ են մտնելու կյանքի հորձանուտ և փորձելու իրենց ուժերը: Գտնում ենք, որ մեզ վրա մեծ պատասխանատվություն կա` կրթելու և աջակցելու այս սերնդին` հանուն Հայաստանի լուսավոր ապագայի”,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արդեն երեք և ավելի տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս “Բիզնես, որն ունի առաքելություն” թեմայով դասախոսությամբ: Մինչ օրս Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար փորձը կորպորատիվ պատասխանատվության, կազմակերպական մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում: Սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին միանգամյա դասախոսություններով չի սահմանափակվում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` Կարիերայի զարգացման ծրագրով: Ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում |