Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը26 ապրիլի 2010 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը` Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ: Անսելմո Ֆրանչեսկոնին Հայաստանի մշակույթին և պատմությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ` Մարգո Թումասյանի; Նա իր կտավներում վերարտադրում է Հայոց ցեղասպանությունը: Նրա 30 աշխատանք ներկայացված է ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով ասել էր, որ նկարչի մի շարք աշխատանքներ գտնվում են Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանում և նկարչի աշխատանքների հավաքածուն կընդգրկվի Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում: Ներկայում Անսելմո Ֆրանչեսկոնին ապրում և գործում է Միլանում(Իտալիա): ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |