2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 6 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության առաջին եռամսյակում բյուջեի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվության մեջ: 2009 թվականի նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 13.6 մլրդ դրամ պակասուրդով:

Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է 19.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 40.2%-ը` նախորդ տարվա շուրջ 23.5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -13.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը` նախորդ տարվա -9.9 մլրդ դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---