Գարեգին Երկրորդը Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի այցելեց![]() 26 ապրիլի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի այցելեց: Ներկայումս Բաքվի հայկական եկեղեցին չի գործում և մտնում է Ադրբեջանի մշակութային հուշարձանների ցուցակի մեջ: Անվտանգության նկատառումներով եկեղեցուն կից տարածքը շրջապատվել էր ոստիկանությամբ: Գարեգին II-ը հայկական եկեղեցի այցելեց Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլի հետ, հաղորդում է "Նովոստի-Ազերբայջանը": Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցում է աշխարհի կրոնական առաջնորդների գագաթաժողովին, որը երկուշաբթի օրվանից մեկնարկել է Բաքվում: Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1903 թվականին: 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ եկեղեցուց իջեցվեց խաչը, իսկ եկեղեցին ապականվեց ու փակվեց: Ներկայումս ենթադրվում է այդ եկեղեցում տեղակայել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործերով Վարչության գրադարանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |