Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու մասին։

Որոշման համաձայն` այդ չափաքանակները կտրամադրվեն ՀՀ պետական կառավարման մարմիններին ոլորտային 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի նախագծերն ավարտուն տեսքի բերելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---