Հրայր Մաթևոսյանը 1/4 եզրափակչում պարտվեց Թոմաս Վախրեխոլտին

Հրայր Մաթևոսյանը 1/4 եզրափակչում պարտվեց Թոմաս Վախրեխոլտին

PanARMENIAN.Net - Բաքվում (Ադրբեջան) ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում իր ելույթն ավարտեց Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ): 1/4 եզրափակչում Հրայր Մաթևոսյանն իր ուժերը չափեց Թոմաս Վախրեխոլտի հետ (Գերմանիա) և զիջեց նրան:

Այսպիսով, հայ բռնցքամարտիկները չկարողացան օգոստոսի 14-16-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:

Աշխարհի առաջնությունում ելույթ ունեցան նաև Կորյուն Սողոմոնյանը (48կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---