ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,226,141 ԱՄՆ դոլար` 386.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 54,678,847 ԱՄՆ դոլար` 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 19–ից 25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 13.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35.7 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---