Մայիսի 4-ին Երևանի ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա գիտագործնական համաժողով

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա գիտագործնական համաժողով` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Համաժողովին ներկայացվելու է չորս զեկույց` “Մեծ հայրենականի հայ մարշալները” զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Կլիմենտ Հարությունյանը. “Հաղթանակի նշանակությունը. 1939-1945 թթ. աշխարհի վերափոխումը” զեկույցով հանդես կգա ԳԱԱ ընդհանուր պատմության ինստիտուտի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի պատմության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Շուբինը. “Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման փուլում խորհրդա-թուրքական հակամարտության ասպարեզում հայկական հարցը” թեմայով զեկույց կկարդա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոցենտ Կարեն Խաչատրյանը և “Հայկական լեգեոնի պատմական առանձնահատկությունները” թեմայով ելույթ կունենա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը:

Համաժողովին ներկա կլինեն ուսանողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---