Ղարաբաղի վերաբերյալ Իրանի առաջարկը վերաբերում էր Ադրբեջանի, Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջնորդության մասին Իրանի առաջարկը գլխավորապես վերաբերում էր Ադրբեջանի, Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների միջև հանդիպման անցկացմանը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: "Նման հանդիպմանը մենք, իհարկե, դեմ չենք: Եթե նման հանդիպում կայանա, ըստ երևույթին, հարկավոր է սպասել դրա արդյունքներին և միայն այդ ժամանակ խոսել կարգավորմանն Իրանի միջնորդության հնարավորության մասին",- ասաց Նեստերենկոն:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---