Հայաստան-Ֆինլանդիա միջխորհրդարանական համագործակցությունն ավելի ակտիվ բնույթ կստանան

Հայաստան-Ֆինլանդիա միջխորհրդարանական համագործակցությունն ավելի ակտիվ բնույթ կստանան

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոյին:

Դեսպան Պետրի Սալոյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ Ֆինլանդիայի խորհրդարանում շուտով կվերակազմավորվի Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խումբը և միջխորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը ավելի ակտիվ բնույթ կստանան:

Դեսպանի խնդրանքով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, տեղեկություն հաղորդեց վեհաժողովում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ եղավ Բալթիկ ծովի հարակից երկրների համանման կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---