2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 74,6 հազար տոննա հաց 1 մայիսի 2010 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 74,6 հազար տոննա հաց: Նույնքան հաց է արտադրվել նաև 2009թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 8,5 տոկոսով` կազմելով 30,25 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 1,1 տոկոսով և կազմել է 2,26 հազար տոննա: 2010 թվականի առաջին եռամսյակում մակարոնեղենի արտադրությունը կրճատվել է 18,2 տոկոսով` 502,4 տոննա 2009 հունվար-մարտ ամիսների 613,9 տոննայի դիմաց: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունը կրճատվել է 6,2 տոկոսով` կազմելով 40,6 տոննա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |