Կանանց Գրան Պրի. Լիլիթ Մկրտչյան-Էլինա Դանիելյան պարտիան ավարտվել է ոչ ոքի 1 մայիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Նալչիկ քաղաքում (Ռուսաստան) ընթացող կանանց Գրան Պրիի 5-րդ տուրում հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղացել են միմյանց հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Դրանից հետո Մկրտչյանը հավաքել է 2,5 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը, իսկ Դանիելյանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 4,5 միավորով շարունակում է գլխավորել Գրան Պրին: Մայիսի 1-ին շախմատիստուհիները հանգստանում են, իսկ մայիսի 2-ին կայանալու է 2-րդ տուրը: Մկրտչյանի մրցակիցը լինելու է Մոնղոլտուլ Բատհույագը (Մոնղոլիա), իսկ Դանիելյանը խաղալու է Հու Յիֆանի հետ (Չինաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |