2010-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 35,6 տոկոսով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը 1 մայիսի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - 2010-ի առաջին եռամսյակում Հայաստանում 2009-ի նույն շրջանի համեմատ 35,6 տոկոսով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 192,4 հազար լիտր: Այդ մասին հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը: Միևնույն ժամանակ 11,8 տոկոսով աճել է յոգուրտի արտադրությունը (54,2 տոննա), մածունի արտադրությունը` 18,7 տոկոսով (618,3 տոննա) և թթվասերի արտադրությունը` 31,3 տոկոսով (728,5 տոննա): Կաթի արտադրությունը 2010-ի հունվար-մարտ ամիսներին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 7,9 տոկոսով` կազմելով 33,1 մլն լիտր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |