Էստոնիայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ֆուտբոլային խաղ 1 մայիսի 2010 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին “Ararat-TTU” և “Art International” միջև ընկերական խաղ տեղի կունենա, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: “Ararat-TTU” անդամները դաշտ դուրս կգան սև թևկապերով: “Ararat-TTU” և “Art International” միջև կայանալիք ֆուտբոլային խաղը եզրափակում է Էստոնիայի հայ համայնքի միջոցառումների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Էստոնական “Art International” թիմի կազմում կխաղան հայտնի մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ, դերասաններ և երաժիշտներ: “Մեր համայնքի համար կարևոր է այն փաստը, որ նման մարդիկ անտարբեր չեն Ցեղասպանության հարցի հանդեպ: Նրանք իրենց համերաշխությունն են ցույց տալիս մեզ հետ”,-ասում է “Ararat-TTU” թիմի ղեկավար Ավետիս Հարությունյանը, հաղորդում է miasin.ru-ն: “Հայոց ցեղասպանության փաստը մինչ օրս շատ պետություններ օգտագործում են որպես արտաքին քաղաքականության գործիք: Դատապարտված չլինելով, այն կրկնվեց աշխարհի տարբեր վայրերում տարբեր ժողովրդների հետ,-ասել է “Art International” թիմի ղեկավար Ալբերտ Ստեփանյանը:-Այս խաղն որպես հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև մեր բողոքն է ու կոչը` այլևս երբեք”: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |