Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ 2 մայիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` “Շանհայ Էքսպո 2010”-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար և շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձևաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի ու Չինաստանի միջև փոխըմբռնմանն ու վստահությանը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի ու կրթության բնագավառներրում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները: Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական “Շանսի-Նաիրիտ” համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարևոր վկայությունն է: Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |