“Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու շինարարությունը կշարունակվի երկու շաբաթից 3 մայիսի 2010 - 11:31 AMT PanARMENIAN.Net - “Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու նախագծի շինարարության ժամանակավոր դադարը կշարունակվի երկու շաբաթից: Այդ մասին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին: Նրա խոսքերով, “Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու շինարարական աշխատանքների 30 տոկոսը կատարված է: “Համոզված եմ, որ ժամանակին կիրագործենք նախագիծը և կհանձնենք 2012-ին: Մենք շինարարությունը դադարեցրել ենք ձմռանը: Ցուրտ ձմեռը մի քիչ խանգարեց մեր աշխատանքին”, hաղորդում է ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծն իր մեջ ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ-ը բաժին է ընկնում Թուրքիայի տարածքին, 30-ը` Վրաստանի: Նախագծի նախնական արժեքը 422 մլն դոլար է, որից 202 մլն դոլարը ծախսվելու է վրացական հատվածի շինարարության, իսկ 220 մլն դոլարը` թուրքական հատվածի շինարարության վրա: Ճանապարհի ընդհանուր անցումային կարողությունը նրա նախագծողների մտահղացմամբ կազմելու է 15 մլն տոննա բեռ, իսկ երկաթուղին պետք է դառնա Տրանսսիբիրյան մագիստրալի այլընտրանքը, որը մենաշնորհային դիրքեր է զբաղեցնում Ասիայի և Եվրոպայի առաջատար երկրներ երկաթուղային փոխադրումների մեջ: Ընդ որում, թունելի գործարկումից հետո, որն անցնում է թուրքական նեղուցների տակով, հնարավոր կլինի գնացքների անարգել տեղաշարժը Չինաստանից Եվրոպա, ընդհուպ մինչև Լոնդոն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |