Ադրբեջանի ԶԼՄ-ները հորինել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից “շահիդների ծառուղու” այցելությունը 3 մայիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի համաձայն, ըստ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, Գերագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին մեկնելով Բաքու`Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, գիշերն այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները: Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն և հուսով է, որ համապատասխան հերքում կտրվի: Այս հայտարարությունն ամբողջությամբ հորինվածք է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մայիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հետևյալ տեղեկատվությունը. “Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բաքու էր ժամանել Հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, այցելել է նաև շահիդների ծառուղի: “Ես խորհուրդ տվեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տեսնել Ղարաբաղի համար զոհված մեր շահիդների գերեզմանները: Նրանք այնտեղ գնացին գիշերը, երբ ոչ ոք չկար: Այն պատկերը, որ նա տեսավ այնտեղ, շատ հուզեց նրան”,-ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |