Ծաղկաձորում քննարկվել են զբոսաշրջության զարգացման հեռանկարները![]() 3 մայիսի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղավ Ծաղկաձորում, ծանոթացավ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այցելեց արդեն ավարտական փուլում գտնվող “Ռոսիա” հյուրանոցային համալիր: Ծաղկաձորի քաղաքապետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների մասնակացությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին Հայաստանի զբոսաշրջային հիմնական կենտրոնների` Ծաղկաձորի, Ջերմուկի, Դիլիջանի զարգացման հեռանկարները: Մասնավորապես նշվեց, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 9,4 տոկոս աճ: Իսկ Ծաղկաձորում ձմռան ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 51 տոկոս: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման խնդիրները, կարևորվեց ճանապարհային նշանների և ցուցանակների տեղադրումը: Փոխվարչապետին ներկայացվեցին ոլորտի զարգացմանն ուղղված` ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը, անդրադարձ եղավ հյուրանոցային գների տարբերակված կիրառման պարագայում նաև հարկային ռեժիմի օպտիմալացման խնդրին: Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը տեղեկություններ հաղորդեց քաղաքում մասնավոր ներդրումների հաշվին իրականացվող կառուցապատման աշխատանքների մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |