ՀՀ տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները![]() 3 մայիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 30-ին ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Մանուկ Վարդանյանը դեսպանին մանրամասն ներկայացրեց նախարարության ենթակայության տակ գտնող ոլորտներում իրականացվող ծրագրերը, արձանագրված հաջողությունները և առաջիկա անելիքները: Նախարարը մասնավորապես առանձնացրեց հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, այդ թվում բջջային կապի երեք օպերատորների առկայությունը, ինտերնետ հասանելիությունը և սակագների անհամեմատ նվազեցումը` վերջին տարիների համեմատ: Մանուկ Վարդանյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագիծը: Դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով անդրադարձ եղավ նաև Վերին Լարսի անցակետի վերաբացումից հետո երթևեկության հարցին: Նախարարը տեղեկացրեց, որ անցակետը բաց է, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով դեռ մեքենաների հոսքը մեծ չէ: Նախարար Վարդանյանը անդրադսարձավ նաև տրանսպորտային խնդիրներին, այդ թվում ուղևորափոխադրումների սխեմաների կազմմանը, ավտոկանգառների, երկաթուղային կայարաններին կից ավտոկայանների բացակայությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |