ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կհանդիպի իր վրացական գործընկերոչ ու ուժային կառույցների այլ ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցերը: Բանակցությունների առարկա կդառնա նաեւ Աբխազիայի հայազգի բնակչության անվտանգության ապահովման հիմնահարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---