Մոտ ժամակներս Լիբանանի վարչապետը կարող է Հայաստան ժամանել 3 մայիսի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախակի դարձած հաղորդագրություններին այն առնչությամբ, որ Լիբանանն օժանդակում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, պաշտոնական Բեյրութը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է հայ ժողովրդի շահերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: «Օժանդակումը հայ ժողովրդի շահերին ներառում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բայց, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ թուրքական գործոնը Լիբանանում աստիճանաբար մեծանում է, ինչը շատ է անհանգստացնում լիբանանահայերին և ստիպում նրանց ավելի միասնական լինել ազգային հարցերի շուրջ»,- ասաց թերթի գլխավոր խմբագիրը: Նա հաղորդեց, որ լիբանանյան լրատվամիջոցներում վերջերս հաճախակի է շոշափվում Թուրքիայի վարչապետի այցը Բեյրութ: «Հարկ է նշել, որ մոտ ժամանակներս հնարավոր է Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի այցը Հայաստան: Հայկական կողմն արդեն ուղարկել է պաշտոնական հրավերը, որին լիբանանյան կողմն ամենայն հավանականությամբ հավանություն կտա»,- ասաց Շահան Կանդահարյանը` ավելացնելով, որ Երևան կարող է ժամանել նաև Լիբանանի ԱԳ նախարարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |