Հայաստանի սամբոյի ընտրանին մեկնեց Բելառուս 3 մայիսի 2010 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի սամբոյի ընտրանին մեկնեց Բելառուս`«Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում անցկացնելու տասնօրյա ուսումնամարզական հավաք: Այնուհետև հավաքականը մայիսի 13-ից 17-ը կմասնակցի Մինսկում կայանալիք Սամբոյի Եվրոպայի առաջնությանը: Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), ով այս տարի Հունաստանում տեղի ունեցած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր չեմպիոնի կոչման, Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը(68 կգ ), Աշոտ Դանիելյանը (74 կգ ) և Մուշեղ Հովսեփյանը (82 կգ): Կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ) կպայքարեն մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Հայկական թիմի ավագ մարզիչը Գուրգեն Սևոյանն է, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Բելոռուս կմեկնի նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |