Մայիսի 9-ին հայ զինվորները կանցնեն Կարմիր հրապարակով![]() 3 մայիսի 2010 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի տոնակատարության օրը հայ զինվորների մեկ զորախումբ կանցնի Կարմիր հրապարակով: Հայ զինվորականներն արդեն գտնվում են Մոսկվայում և նախապատրաստվում են շքերթին: Այս մասին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքերի համաձայն, 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակի երաշխիքը ԽՍՀՄ ամբողջ ժողովրդի համախմբված պայքարն էր: «Հաղթանակի հասնելու գործում մեծ ներդրում է ունեցել նաև հայ ժողովուրդը: Հայաստանը պատերազմի ընթացքում տվել է երեք մարշալ և մեկ ծովակալ», - ընդգծել է նա: Այս համատեքստում նա նշել է, որ մայիսի 9 հայերի համար նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Շուշիի ազատագրման համար հաղթանակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |