Լիբանանի տեղական ինքնակառավարման մարմիններում արդեն 43 հայ է ընտրվել 3 մայիսի 2010 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Լիբանանահայերը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նախօրեին կայացած Լիբանանի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների առաջին փուլին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, ընտրությունների առաջին փուլում ՀՅ Դաշնակցություն հայկական կուսակցությունը 46 թեկնածու է առաջադրել, որոնցից 41-ը հաղթանակ են տարել: Եվս երկու թեկնածուներ ընտրություններում առաջադրել էր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որոնք, քվեարկության արդյունքների համաձայն, նույնպես ընտրվել են տեղական ինքնակառավարման մարմիններում: «Մայիսի 9-ին ընտրություններ տեղի կունենան Բեյրութում և Անջարում: ՀՅԴ թեկնածուներ ներկայացված են նաև այդ ընտրատարածքներում»,- ասաց Շահան Կանդահարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |