Ռեջեփ Մարաշլի. Գերմանիային կարելի է մեղսակից համարել Հայոց ցեղասպանության իրագործմանը 3 մայիսի 2010 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիային կարելի է մեղսակից համարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրագործմանը: Այդ մասին Բելգիայի դեմոկրատ հայերի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության հարցին նվիրված խորհրդաժողովում հայտնեց քուրդ հասարակական գործիչ, պատմաբան Ռեջեփ Մարաշլին: Նրա խոսքով, այն ժամանակ երիտթուրքերը սերտորեն համագործակցում էին Գերմանիայի հետ, և առավելագույն օժանդակությունը ստացել են հենց Բեռլինից: «Գերմանիան չէր կարող չիմանալ նախապատրաստվող Ցեղասպանության մասին, հատկապես եթե այն ժամանակ Օսմանյան կայսրությունը Կայսերական Գերմանիայի ռազմավարական դաշնակիցն էր»,- նշեց Մարաշլին, հաղորդում է Firat news-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |