Տիգրան Սարգսյանն ընդունել է «Plug and Play» համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորի տնօրենին![]() 3 մայիսի 2010 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է «Plug and Play» համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորի տնօրեն Քեյվան Բարումանդիին: PanARMENIAN.Net ին կառավարության մամլո ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են IT և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները: Կարևորել են Հայաստանում «Plug and Play»-ի ներկայացուցչություն ունենալը, ինչպես նաև Սիլիկոնային հովտում (ԱՄՆ) Հայաստանի ներկայացուցչության հիմնադրումը, որը կնպաստի IT ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և մեծ հնարավորություններ կստեղծի ներդրումների, ինչպես նաև հայկական արտադրանքի իրացման համար: «Plug and Play» ընկերության տնօրենը նշել է նաև կրթության բնագավառում համագործակցության խորացման, մասնավորապես Սթենֆորդի համալսարանի հետ ուսանողների փոխանակման պլատֆորմ ստեղծելու անհրաժեշտությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թ. Armtech-2009 համաժողովի շրջանակներում այցելել էր «Plug and Play»և ծանոթացել էր ընկերության գործունեությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |