Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը պատանիների միջազգային մրցաշարի չեմպիոն է հռչակվել 3 մայիսի 2010 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի սեղանի թենիսի թիմը մասնակցել է սեղանի թենիսի պատանիների միջազգային մրցաշարին: Հայաստանի թիմը մրցել է Թուրքիայի, Կիպրոսի և Վրաստանի թիմերի հետ: Թիմային պայքարում Վրաստանը ներկայացնող առաջին թիմի նկատմամբ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տոնել 3:1 հաշվով: Թուրքիայի թիմի նկատմամբ հայ թենիսիստները հաղթանակ են տարել 3:0 հաշվով: Հայաստանի թիմը եզրափակիչ է դուրս եկել Վրաստանը ներկայացնող երկրորդ թիմի հետ, որին հաղթել է 3:1 հաշվով և հռչակվել է չեմպիոն: Անհատական պայքարում Հայաստանի պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը հաղթանակ տոնելով Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի թենիսիստների նկատմամբ` հռչակվել է պատանիների միջազգային մրցաշարի չեմպիոն: Ընդհանուր առմամբ միջազգային այս մրցաշարում Հայաստանի սեղանի թենիսի թիմը անհատական մրցապայքարում վաստակել է 1 ոսկե, 1 բրոնզե մեդալ, իսկ թիմային մրցապայքարում չեմպիոն է հռչակվել: Մայիսի 4-ին Հայաստանի սեղանի թենիսի թիմը վերադառնալու է Հայաստան, հաղորդում է Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |