Թուրքիան առաջին հարվածը հասցրեց Սփյուռքին

Թուրքիան առաջին հարվածը հասցրեց Սփյուռքին

PanARMENIAN.Net - Լիբանանի իշխանությունների վերջին գործողությունները կարելի է դիտարկել որպես եզակի դեպքեր: Դա չի կարելի է ընկալել որպես Լիբանանի քաղաքականության արմատական փոփոխություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով, որ առաջին անգամ Լիբանանի հեռուստակայաններին արգելվեց ցուցադրել «Զարթնիր, լաո» տեսահոլովակը` պատճառաբանելով, թե դա կարող է վնասել լիբանանա-թուրքական հարաբերություններին:

Ըստ նրա, Անկարան ակտիվորեն աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային կասեցման ուղղությամբ: «Իր հռչակած մարտավարության համատեքստում Թուրքիայի գլխավոր թիրախը հայկական Սփյուռքն է»,-ասել է հայ փորձագետը: Ըստ նրա, Սփյուռքի գործոնն առավել կարևոր է Անկարայի համար: Ընդ որում, նա նշել է, որ դա Անկարայի առաջին հարվածն էր, ուղղված Սփյուռքի դեմ: «Չի բացառվում , որ ապագայում նման իրադարձությունները կարող են կրկնվել»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է համագործակցեն, հակազդելու համար Թուրքիայի հարձակումներին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---