Հունիսին Հայաստանում կբացվի Առևտրի ֆինանսավորման ակադեմիա 4 մայիսի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը և Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (ՓՄԶԱԿ) Հայաստանում ստեղծելու են Առևտրի ֆինանսավորման ակադեմիա : Այդ մասին մայիսի 4-ին Երևանում հայտարարել են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը և ՓՄԶԱԿ տնօրեն Իշխան Կարապետյանը: Ակադեմիան, որն ամենայն հավանականությամբ սկսելու է իր աշխատանքը հունիսի կեսերին, առևտրի ֆինանսավորման ոլորտում ձեռնարկատերերի զարգացման և տեղեկացման պարապմունքներ է անցկացնելու, ինչպես նաև բացատրելու է միջազգային առևտրային օպերացիաների ընթացակարգը: Եվրոպական տարածաշրջանում HSBC խմբի առևտրի ֆինանսավորման տնօրեն Սթյուարտ Նիվիսոնի խոսքերով, ի տարբերություն շատ ասիական երկրների, որոնք ակտիվ են միջազգային առևտրում և զարգացած տեխնոլոգիաներ ունեն, Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տեխնոլոգիաները զարգացած չեն: «Հայ գործարարները համապատասխան գիտելիքներ և փորձ չունեն միջազգային առևտրային օպերացիաների ոլորտում: HSBC-ն, աշխատելով այս ոլորտում 140 տարի, կարող է օգտակար լինել հայ արտահանողներին և ներկրողներին ֆինանսական կրթություն տրամադրելու հարցում»,- ասել է նա: Ակադեմիայում պարապմունքներն անցկացնելու են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի փորձագետները Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |