Վլադիմիր Զախարով. «Անկարան պետք է քիչ լսի իր «ադրբեջանցի բարեկամներին»

Վլադիմիր Զախարով. «Անկարան պետք է քիչ լսի իր «ադրբեջանցի բարեկամներին»

PanARMENIAN.Net - Ես ճիշտ քայլ եմ համարում այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական գործընթացի սառեցման մասին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքերի համաձայն, դա Հայաստանի ղեկավարության խելացի քայլն էր: «Թուրքիան, եթե որոշի հետագայում բանակցություններ սկսել, իսկ նա այդ կանի, քանի որ դա է պահանջում ԱՄՆ-ն, ապա գործընթացը կշարունակվի, սակայն առանց նախապայմանների», - ասել է ռուս փորձագետ քաղաքագետը:

Նրա խոսքերի համաձայն, Անկարան պետք է քիչ լսի իր «ադրբեջանցի բարեկամներին», և պետք է շարունակի հայ-թուրքական գործընթացն այնպես, որ այն հավասար պայմաններով ընթանա` առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ Զախարովը համաձայնել է շատ փորձագետների կարծիքին այն մասին, որ Թուրքիան չգիտի, թե ինքն ինչ է ուզում Հայաստանից:

Գործընթացի շարունակմանն անդրադառնալով, ռուս փորձագետն ասել է, որ աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, որ գործընթացը կարող է վերականգնվել 2-3 օր կամ մեկ ամիս հետո: «Այս հարցում գուշակությունները չեն օգնի: Սակայն մի բան պարզ է, որ նույն գործընթացը չի կարող շարունակվել, քանի որ ինչին հասել էին` ամենը ջնջվեց Թուրքիայի ջանքերի շնորհիվ», - ասել է Զախարովը: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է սկսել մաքուր էջից:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---