Վլադիմիր Զախարով. Ադրբեջանի ռևանշի փորձը դատապարտված է ձախողման

Վլադիմիր Զախարով. Ադրբեջանի ռևանշի փորձը դատապարտված է ձախողման

PanARMENIAN.Net - Ղարաբաղը երբեք փոխանակման դրամ չի դառնա որևէ երկրի հետ բանակցություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Վլադիմիր Զախարովը: «Մոտ ժամանակներս ես որևէ նոր զարգացումներ չեմ ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է ռուս փորձագետը: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ եթե վճռի ռևանշի դիմել, այն դատապարտված է ձախողման: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԼՂՀ-ում արդեն պետական կազմավորում է ձևավորվել, և Լեռնային Ղարաբաղի ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---