ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ25 հոկտեմբերի 2001 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եվրամիություն ընդունելու համար Եվարխորհրդարանը մտադիր է պահանջել Անկարայից ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, քվեարկությունը այդ հարցի վերաբերյալ կկայանա այսօր: Երեկ Եվրախորհրդարանում կայացան թուրքիայի մասին զեկուցման լսումները: Փաստաթուղթը պատրաստել էր աջ ուժերը ներկայացնող պատգամավոր Ալան Լամասսուրը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 18-ին պահպանողականներին ներկայացնող ֆրանսիական պատգամավոր Շարլ Պասկուան հայտարարեց զեկուցման մեջ ուղղում մտցնելու կարեւորության մասին: Այդ ուղղումը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ աջակցել ցեղասպանությունների ճանաչմանը ողջ աշխարհում: Մեկ ուրիշ ուղղման մեջ, որի հեղինակը նույնպես Շարլ Պասկուան է, նա կոչ է անում թուրքական իշխանություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` դրանով կարեւոր դեր խաղալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ թուրքիան պետք է հանի Հայաստանի դեմ էմբարգոն: Ինչպես հայտնում են Բաքվի աղբյուրները, վկայակոչելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի, նման ուղղման ընդունումը կխաթարի Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |