U!Com-ը մտադիր է ֆիքսված հեռախոսակապ տրամադրել արդեն ամռան ավարտին 4 մայիսի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - U!Com-ը մտադիր է ֆիքսված հեռախոսակապ տրամադրել արդեն ամռան ավարտին` սեփկան մանրաթելային մալուխի հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Մանուշակ Մելքումյանը: «Այս պահի դրությամբ ընթանում են մալուխի անցկացման շինարարական աշխատանքները, բանակցություններ են ընթանում հեռախոսակապի միջազգային օպերատորների հետ»,-ասել է Մ.Մելքումյանը: Ըստ նրա, ընկերությունը պատրաստվում է հարմար սակագներ առաջարկել իր հաճախորդներին: Ընկերության մրցունակությունը պետք է ապահովի սեփական օպտիկա-մանրաթելային մալուխային գիծը, ինչը թույլ կտա կրճատել ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը: U!Com-ի ֆիքսված կապը կգործի Երևանի տարածքում, իսկ հետագայում, նաև այն տարածաշրջաններում, որտեղ կանցկացվի ընկերության մալուխը: U!Com-ը ապրիլի սկզբին ստացել է 6045 կոդը և 10 հազար համար տրաամդրելու իրավունքը: Ընկերությունը նաև մտադիր է հայկական շուկա հանել նոր թվային հեռախոս, որը կունենա ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի հնարավորություն, կունենա տեսազանգ և sms-հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: 2007թ. հիմնված U!Com ընկերությունը տրամադրում է Ինտերնետ-կապ, IP-հեռուստատեսություն և նոր սերնդի թվային կապ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |