Հայաստանում ավելի քիչ են սկսել օգտվել ֆիքսված հեռախոսակապից

PanARMENIAN.Net - Հայաստանում կապի ոլորտում 2010թ. հունվար-մարտ ամիսներին մատուցված ծառայություններից ստացված շահույթը կազմել է ավելի քան 38.7 մլն դրամ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, կապի ոլորտում շահույթն ավելացել է 5.3%-ով` համեմատած անցյալ տարվա նույն շրջանի հետ:

Դրա հետ մեկտեղ, 2009 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշների համեմատ 2010 թվականի նույն ժամանակահատվածում 23.7%-ով կրճատվել է հեռախոսազրույցների քանակը ֆիքսված հեռախոսակապով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---