Արմեն Մարտիրոսյան. «Մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ ակտիվությունը կմեծանա»

Արմեն Մարտիրոսյան. «Մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ ակտիվությունը կմեծանա»

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ակտիվությունը կմեծանա, սակայն հիմնախնդրի վերջնական լուծման մասին խոսելը դեռևս շուտ է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, անհնար է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, քանի որ Ադրբեջանը շատ բան է պահանջում, իսկ Հայաստանի ղեկավարությունը չի կարող նման զիջումների գնալ, քանի որ հայ հասարակությունը կտրականապես դեմ է զիջումների:

Արմեն Մարտիրոսյանը Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին բարձր է գնահատում, սակայն նրա կարծիքով, իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող ասել, թե երբ պատերազմը կվերսկսվի:

«Եթե հիմա Ադրբեջանը հակամարտությունը փորձի ուժով լուծել, դա անհամաչափ քայլ կլինի, քանի որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են կանխել այդ հարձակումը, այլև կարող են ջախջախիչ պատասխան հարված հասցնել», - ընդգծել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---