ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ25 հոկտեմբերի 2001 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Բուժման նպատակով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչեւ շաբաթվա վերջը կվերադառնա հայրենիք եւ երկուշաբթի օրվանից կանցնի աշխատանքի: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, կառավարության ղեկավարը սրտաաբանական քննման նպատակով Փարիզ մեկնեց նրանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվեցին հետվիրահատական բարդություններ սրտի վրա: Փարիզյան հիվանդանոցներից մեկում Մարգարյանը ստացել է բուժում` առանց վիրաբուժական միջամտության: Ժամանակավորապես Մարգարյանին վարչապետի պաշտոնում փոխարինող արտադրական ենթակառուցվածքների համակարգման նախարար Դավիթ Զադոյանի խոսքերով` Մարգարյանն իրեն նորմալ է զգում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |