«Հայաստան» համայակական հիմնադրամի պատվիրակությունը կմասնակցի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին 4 մայիսի 2010 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդի նիստը: Այդ կապակցությամբ Երևան են ժամանել Հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, Հիմնադրամի բարերարներ, հաղորդում է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը: Մինչ նիստը նախատեսվում է հնգօրյան աշխատանքային այցելություն Լեռանային Ղարաբաղ: Պատվիրակությունը կայցելի Հիմնադրամի հետևյալ ծրագրեր. Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոց (հովանավորներ` Ֆրանսիայի և Լիբանանի տեղական մարմիններ), Գիշի գյուղի միջնակարգ դպրոց (hովանավորներ` Հեռուստամարաթոն 2008, Վարդանյանների ընտանիք հիմնադրամ և ԼՂՀ Կառավարություն), Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմինև և ԼՂՀ Կառավարություն) Ստեփանակերտի թիվ 11 դպրոց (hովանավոր` Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմին), Շուշի քաղաքի Աբովյանի անվան դպրոց և Մուրացանի անվան դպրոցներ, հիմնանորոգվող երեք փողոցների և խմելու ջրի ներքին ցանց ծրագրեր, քաղաքային գրադարան, մշակույթի տուն: Ղարաբաղյան այցելության ընթացքում տեղի կունենա նորակառույց Սպիտակաշենի գյուղի միջնակարգ դպրոցի (հովանավոր` Տորոնտոյի տեղական մարմին, Կանադա) և Սոս գյուղի խմելու ջրի ջրագծի բացման պաշտոնական արարողությունները (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմին): Պատվիրակությունը կայցելի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի և կմասնակցի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |