Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը խորանում է![]() 4 մայիսի 2010 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Վիլորբան քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ժան Պոլ Բրետի գլխավորությամբ: Ողջունելովհյուրերին`նախարար Նալբանդյանըբարձր գնահատեց Ժան Պոլ Բրետի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և զարգացման գործում` թե’ որպես քաղաքապետ, թե’ որպես նախկին պատգամավոր և Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի նախագահ, որը նաև համահեղինակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված օրենքի: Քաղաքապետ Ժան ՊոլԲրետընշեց, որ ինչպես ողջ Ֆրանսիայում, այնպես էլ Վիլորբանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայերին, և որ իր այցի հիմնական նպատակն է առավել ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը ու նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը, որն արդեն ներառում է երկու կողմից շուրջ 50 քաղաք ու շրջան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |