ԱՊՀ երկրների ղեկավարներն ուղերձ են հղել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մայիսի 2010 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ղեկավարներն ուղերձ են հղել Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. “2010 թվականի մայիսի 9-ին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդները տոնում են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-րդ տարեդարձը: Լարվածությամբ ու դաժանությամբ աննախադեպ այս պատերազմում Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդը և նրա Զինված Ուժերը պաշտպանեցին իրենց Հայրենիքի ազատությունն ու անկախությանը` աշխարհի բազմաթիվ երկրները զերծ պահելով ֆաշիստական ստրկացումից: Ճակատում ու թիկունքում մեր ժողովուրդները ցուցաբերեցին անձնազոհություն և զանգվածային հերոսություն, հայրենասիրություն ու ինտերնացիոնալիզմ, աննախադեպ տոկունություն, առանց որոնց հաղթանակն անհնարին կլիներ: Պատմությունը նման անսասանություն չէր տեսել: Չեր տեսել նա և հաղթանակի հանդեպ նման կամք”: “Տարիների ընթացքում չի խամրում մեր ժողովուրդների կողմից իրագործած սխրանքի վսեմությունը: Որքան շատ ժամանակ է բաժանում մեզ այդ իրադարձությունից, այնքան ավելի պարզ է գիտակցվում ապագայի իրավունքը պաշտպանած Հաղթանակի զինվորների պատմական առաքելության նշանակությունը: Դիմելով Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանը, մենք այսօր մեր պետություններում ապրող վետերաններին ասում ենք շնորհակալություն: Մենք կոչ ենք անում ոչ միայն խոսքով, այլև գործով հարգանքի տուրք հատուցել հաղթած հերոսներին, առօրյա խնամք և ուշադրություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին և թիկունքի աշխատավորներին, նրանց համար ստեղծել կյանքի արժանավայել պայմաններ: Մայիսի 9-ը` Հաղթանակի օրը մնում է մեր մարդկանց համար արդարության, հաղթանակի, հպարտության և այս չափազանց դաժան ու սարսափելի ճակատամարտում զոհված միլիոնների համաժողովրդական հիշատակի օրը: Մեզ համար սուրբ և թանկ են նրանց անունները, ովքեր քաջերի մահով ընկան Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք անհատույց պարտական ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը, հետևաբար` մեր ազատությունը: Մենք չենք մոռանա աշխարհը ֆաշիզմից փրկած զինվորներին և թիկունքի աշխատավորներին, ուստի, կոչ ենք անում սրբորեն հարգել իրենց Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների հիշատակը, մշտական խնամք ցուցաբերել զինվորական շիրիմները, հուշահամալիրները, արձաններն ու կոթողները, ինչպես նաև պարտիզանների, ընդհատակյա գործիչների և ֆաշիստական ճամբարների կալանավորների գերեզմանները պատշաճ վիճակում պահպանելու և սատարելու ուղղությամբ, ակտիվացնել Հայրենական Մեծ պատերազմի օրերին ֆաշիստական զավթիչների ձեռքերից զոհված զինվորների և խաղաղ քաղաքացիների աճյունների որոնումը”,-ասված է ուղերձում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |