Թուրք պատգամավորները դուրս են եկել Թուրքիա-Իսրայել բարեկամության խմբից

Թուրք պատգամավորները դուրս են եկել Թուրքիա-Իսրայել բարեկամության խմբից

PanARMENIAN.Net - Թուրք խորհրդարանականներից շատերը, ովքեր Թուրքիա-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի կազմում էին, որպես բողոքի նշան Պաղեստինում Իսրայելի վարած քաղաքականության դեմ, ցուցադրաբար լքել են այն:

Խմբի նախագահ, Քնեսեթի պատգամավոր Ռոբերտ Տիպյաևի խոսքերի համաձայն, թուրք խորհրդարանականների մեծ մասը խմբից հեռացել է երկու պետությունների լարված հարաբերությունների պատճառով, որի առիթը Գազայի տարածքում «Ձուլածո արճիճ» գործողությունն էր:

Տիպյաևի խոսքերի համաձայն, խմբում մնացել են ընդամենը Թուրքիայի Ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչ 4 թուրք պատգամավորներ, հաղորդում է PIC-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---