ՎիվաՍելը մայիսի 17-ին կներկայացնի HTC Android սմարթֆոնը 5 մայիսի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - HTC ընկերությունը, լինելով բջջային սարքերի մշակող ու արտադրող, մայիսի 17-ին պաշտոնապես կներկայացնի Android օպերացիոն համակարգի բազայի վրա ստեղծված իր արտադրանքը Երևանում կայացած ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌԴ-ում և ԱՊՀ –ում HTC ընկերության ներկայացուցչությունում: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու HTC-ի միջև Համագործակցության մասին պայմանագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը HTC-ի պաշտոնական ռազմավարական գործընկերն ու ապրանքի վաճառողն է Հայաստանի շուկայում` ներառյալ Android օպերացիոն համակարգի բազայի վրա գործող սարքերը: HTC-ի բջջային սարքերի վաճառքը կիրականացվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի խանութներում ընկերության անձնակազմի կողմից, որոնք հատուկ վերապատրաստում են անցել HTC ընկերության մասնագետների մոտ: HTC-ի բոլոր սմարթֆոնների վրա կտարածվի HTC-ի պաշտոնական երաշխիքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու HTC-ը մի շարք մարքեթինգային ակցիաներ կանցկացնեն: HTC Corporation-ը բջջային կապի սարքերի շուկայում ամենարագ աճող ընկերություններից է: Մինչդեռ, մայիսի 4-ին Orange Armenia-ն Երևանում վաճառքի հանեց HTC Tattoo™ սմարթֆոնները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Orange Armenia-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը, հետերաշխիքային սպասարկումը իրականացվում է Orange Armenia ընկերությունում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |