Հայաստանում 2010թ. չորս ամսվա ընթացքում խաղատների գծով տուգանքը 5.2 մլն դրամ է կազմել 5 մայիսի 2010 - 19:13 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 7 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 8 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների տվյալներով` խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք համապատասխանաբար 3մլն 500 000, 1 մլն 200 000 և 500 000 դրամի չափով, 4 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Չորս ամսվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 180 մլն դրամի չափով պետական տուրք, որից 130 մլն դրամը` շահումով խաղերի, 50 մլն դրամը` խաղատների գծով: 2010թ. մայիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 99 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |