ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումը կրթական բարեփոխումների առնչությամբ հայտարարություն է ընդունել 5 մայիսի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի (ՖԽՎ) 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի անցկացումը Հայաստանում շատ կարևոր էր, քանի որ դա հայ հասարակայնությանը թույլ տվեց ավելի մանրամասն ծանոթանալ այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում Ֆրանկոֆոնիան (Աշխարհի ֆրանսալեզու երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն): Այդ մասին ՀՀ խորհրդարանում հայտնեց Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության պատվիրակության նախագահ Արմեն Ռուստամյանը ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի ներկայացուցիչների հետ համատեղ կայացած մամլո ասուլիսում: Ռուստամյանի խոսքով, ֆորումի անցկացման ընթացքում հայ հասարակայնությանը պարզ դարձավ, որ Ֆրանկոֆոնիան արժեքների միասնական համակարգի, այլ ոչ թե լեզվային ընդհանրության վրա հիմնված կազմակերպություն է: «Ֆորումի շրջանակներում քննարկվեցին կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համատեղ հայտարարություն ընդունվեց, որում կրթական բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կան»,- ընդգծեց նա: Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի եվրոպական առաքելության ղեկավար Ժան-ՊոլՎալն իր հերթին իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում կրթական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման բարձր մակարդակի առթիվ, ինչում նրանք համոզվեցին իրենց այցելությունների ընթացքում: ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գենրիետ Մարտինեսը հայտնեց, որ հայ հասարակության շրջանում ֆրանսերենի իմացության բարձր մակարդակը ցույց է տալիս Հայաստանի ինտեգրվածության աստիճանը Ֆրանկոֆոնիայում: «Մեր կազմակերպությունը երկու նպատակ է հետապնդում` ֆրանսերեն լեզվի պահպանությունը, որը շատ լավ իրականացվում է Հայաստանում, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության զարգացումը: Երկրորդ հարցում Հայաստանը նույնպես իր առանձնահատուկ տեղն ունի»,- ընդգծեց նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |