ՀՀ ԱԳՆ. Ուշ, թե շուտ Ադրբեջանն ստիպված է լինելու հաշվի նստել ԼՂ ժողովրդի կամարտահայտության հետ

ՀՀ ԱԳՆ. Ուշ, թե շուտ Ադրբեջանն ստիպված է լինելու հաշվի նստել ԼՂ ժողովրդի կամարտահայտության հետ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռևս 1991թ. հանրաքվեով: Մեկնաբանելով այսօր Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև ինչ-որ սպառված ժամկետների մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը:

«Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. Միևնույն է ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Բանակցայինգործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալու սեփական ժողովրդի առջև»,- նշել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---